«Մեր կոչերն արձագանք են գտել առավելապես ռուսաստանաբնակ լեզգիների, թաթերի, քրդերի եւ թալիշների շրջանում: Իսկ Ադրբեջանում ակտիվանում են: Լեզգիները բողոքի ձայն են հնչեցնում եւ ասում, որ իրենց երեխաներին տանում են առաջնագիծ, շատ զոհեր ունեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների պայքարին, որոնց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զորակցություն էր հայտնել անկախության հասնելու ճանապարհին, ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Թալիշ ակտիվիստները եւս հանդես են եկել նման հայտարարություններով: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն ատելություն է սերմանում թալիշների հանդեպ, մինչդեռ նրանք դարեր շարունակ ապրել են մյուս ազգերի կողքին: Նրանք հայտարարել են, որ որեւէ թշնամի չունեն տարածաշրջանում»,-տեղեկացրեց Արթուր Թովմասյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ