Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական հաստատությունները չպետք է թիրախավորվեն. Հելեն Ֆեյզի

Հոկտեմբեր 06,2020 12:46

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից:

«Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն:

Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել:

Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031