Երեւանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտին: Այսօր այսպիսի որոշում կայացրեց Երեւանի ավագանին՝ արտահերթ նիստում:
100 միլիոն դրամն, ըստ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի, կուղղվի Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացմանը:
«Ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման արդյունքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով Երեւանի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասին հատկացնել 100 միլիոն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, այլ կապիտալ դրամաշնորհների, համայնքների հոդվածով»,-ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց հարցը նախապես քննարկվել է ավագանու բոլոր խմբակցությունների հետ եւ ստացել միաձայն համաձայնություն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ