Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում ընթացող թենիսի «Մեծ Սաղավարտի» փուլ «Ռոլան Գարոս» մրցաշարի չորրորդ շրջանում հանդիպեց համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակի առաջատար, սերբ Նովակ Ջոկովիչ հետ ու զիջելով 4;6, 3:6, 3:6 հաշվով՝ դուրս մնաց պայքարից:
Ջոկովիչը Խաչանովի հետ պարտիայում նույնպես գնդակով հարվածեց մրցավարին, սակայն այս անգամ դա խաղային դրվագ էր:
Հանդիպումից հետո սերբ թենիսիստն այդ առումով ասել է. «Տեր Աստված, դա տհաճ դեժավյու էր: Հիմա ես փորձում եմ գտնել մրցավարին եւ իմանալ ամեն բան կարգի՞ն է: Հուսով եմ ամեն բան նորմալ է: Նա իրեն պահեց որպես ուժեղ եւ համարձակ մարդ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ