Լրահոս
Օրվա լրահոսը

Թուր­քի­ան և Ադր­բե­ջա­նը ոչ միայն ֆինանսավորում են ահաբեկչությունը, այլև ահաբեկչություն են արտահանում. «Փաստ»

Հոկտեմբեր 06,2020 11:55

Միջազգային հանրության համար Իսլամական պետության կազմավորման առկայությունը դարձավ գլոբալ սպառնալիք, և մի շարք երկրների կոալիցիաներ ստեղծվեցին դրա դեմ պայքարելու համար։ Սակայն կային պետություններ, որոնք սերտորեն համագործակցում էին ահաբեկչական այս խմբավորման հետ։ Իսլամական պետության հետ Թուրքիայի համագործակցությունն ապացուցող բազմաթիվ փաստեր կան։ Թուրքիան փորձում է օգտվել Իրաքում և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների առկայությունից իր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար։ Ադրբեջանը ևս հետ չի մնում Թուրքիայից։ Քիչ չէ, որ մեծ թվով ադրբեջանցիներ ներգրավվում էին Իսլամական պետության զինյալների շարքերում, որոշ ժամանակ անց պարզվեց նաև, որ Ադրբեջանը Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներին զենք մատակարարելու սկանդալի մեջ է ներքաշված։

Մեծ հաշվով միջազգային հանրությունը տարբեր պատճառներից ելնելով՝ լռությամբ տարավ Թուրքիայի և Ադրբեջանի՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության փաստը։ Ճիշտ է՝ դաշնակից երկրների հարվածների արդյունքում Իսլամական պետությունը՝ որպես ահաբեկչական խոշոր խմբավորում, դադարեցրեց իր գոյությունը, սակայն Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գրոհայինների մնացուկները դեռևս կան։ Եվ իրենց գործողությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու ճնշումների բացակայությունը թևեր տվեցին թուրք-ադրբեջանական տանդեմին, որ Սիրիայում գործող գրոհայիններին վարձկանների տեսքով կարելի է ներդնել Արցախյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններում։

Եվ այդպես թուրքական և ադրբեջանական կողմերն անցան գործի։ Այս դեպքում մենք գործ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչության՝ արդեն պետական մակարդակով հովանավորության, իսկ ավելի կոնկրետ՝ փաստացի կիրառման հետ. այս երկու երկրները ոչ միայն ֆինանսավորում են ահաբեկչությունը, այլև ահաբեկչություն են արտահանում։ Սրանով Թուրքիան և Ադրբեջանը ցույց են տալիս, որ բացահայտորեն վերածվել են ահաբեկչական պետությունների։ Ճիշտ է՝ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան գրոհայիններին Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու մասին, և մի շարք երկրներ ևս անհանգստություն հայտնեցին դրա հետ կապված, սակայն, ըստ էության, տեսանելի միջազգային ճնշում չկա Թուրքիայի և Ադրբեջանի վրա։

Եվ Հայաստանի կարևորագույն խնդիրը ահաբեկչությանը դիմագրավելու հետ մեկտեղ թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողությունների մասին տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնելն է։ Միջազգային հանրությունը պետք է քաջ գիտակցի, որ եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողացան անվնաս դուրս գալ այս գործընթացից, ապա մոտ ապագայում նրանց կողմից հովանավորվող գրոհայինները մուտք են գործելու այլ երկրներ ևս և ապակայունացնելու են դրանք։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031