Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ն նախաձեռնել է Արցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիր, որը կգործի մինչև  նոյեմբերի 15-ը

Հոկտեմբեր 06,2020 13:04

ՀԲԸՄ-Ն ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ #ՕԳՆՈՒԹՅՈՒՆԱՐՑԱԽԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԲԸՄ ԿՈՂՄԻՑ 1 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Ի պատասխան Արցախում արագորեն ավելացող մարդասիրական օգնության կարիքին՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են #ՕգնությունԱրցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիրը, որը գործելու է մինչև 2020թ․ նոյեմբերի 15-ը։

Կրկնապատկվող գումարները օգտագործվելու են բացառապես Արցախի և Հայաստանի համար մարդասիրական օգնության նպատակով և շտապ օգնության նշանակության բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնց կարիքն առաջացել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման հետևանքով։

Այս հրատապ նախաձեռնությունը խթանելու համար ՀԲԸՄ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար և պարտավորություն ստանձնել մինչև 5 մլն ԱՄՆ դոլարը հավաքված ընդհանուր նվիրատվությունների գումարը կրկնապատկել մինչև դրամահավաքի ավարտն ընկած ժամանակահատվածը։

Դրամահավաքի ընթացքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կրկնապատկել յուրաքանչյուր դոլարը՝ մինչև 100,000 ԱՄՆ դոլար անհատական նվիրատվությունների դեպքում։ Սա բարձր նշաձող է բոլոր այն հայերի առատաձեռն նվիրատվությունների համար, ովքեր ցանկանում են տեսնել իրենց նվիրատվությունների կրկնակի օգտակար լինելը թե՛ մարտի դաշտում և թե՛ դրանից դուրս։

«Պաշտպանության այս վճռական պահին, երբ քաղաքացիների համար սնունդը և այլ կարիքի պարագաները, ինչպես նաև զինվորների համար կյանքեր փրկող բժշկական սարքավորումները սպառվում են բավական արագ, ՀԲԸՄ-ի կողմից դրամական նվիրատվության կրկնապատկումը հնարավորություն կընձեռի նվիրատվությունները հասցնելու առավելագույնի», նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ «Մեկ միլիոն ԱՄՆ դոլարի անմիջական ներդրումը պետք է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայի ներշնչի անհապաղ գործել՝ այդ գումարի աճը մեծացնելու ակնկալիքով»։

Ըստ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի՝ այս նախաձեռնությունը «կանխորոշված եզրակացություն» է։ Նա նշել է, որ հասցված վնասով պայմանավորված՝ նկատի ունենալով առկա կարիքի ծանրությունը և լրջությունը թե՛ ապաստարաններում պատսպարված քաղաքացիական բնակչության և թե՛ ծանր վիրավորված զինվորների համար «չկա քննարկման հարց, թե ինչ ենք պարտավոր անել այս դժնդակ պահին»։

Մարդասիրական օգնությունը Արցախին արագ հասցնելու համար նվիրատվությունները կարող եք առցանց կատարել ՀԲԸՄ-ին։ ՀԲԸՄ-ն անմիջապես գումարները կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ յուրաքանչյուր 500,000 ԱՄՆ դոլարը լրանալուն պես։ Նշենք, որ նվիրատվությունները պետք է ուղղակի կատարվեն ՀԲԸՄ-ին՝ կրկնապատկելու նպատակով։

Նվիրատվություններ կատարելու համար այցելե՛ք www.agbu.org/aid4artsakh, փոխանցում կատարելու դեպքում՝ [email protected]: Նվիրատվություններ կարող եք կատարել նաև տեղական ՀԲԸՄ գրասենյակների միջոցով։

ՀԲԸՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031