Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ է նրան հարմար, թեկուզ լուսաբացին». Մարուքյանը հարցեր ունի վարչապետին

Հոկտեմբեր 06,2020 11:45

Ազգային ժողովի հերթական նիստում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ պատերազմական իրավիճակի հետ կապված առաջարկ ունի. «Պատգամավորների մի մասն Արցախում էր, վերադարձել է եւ գիտի, թե ինչ է կատարվում ռազմաճակատում: Բայց ռազմաճակատը երկու «ֆրոնտ» ունի, մյուսն արտաքին քաղաքականն է: Կարծում եմ՝ շատերս ենք ուզում իմանալ, թե ինչ խոսակցություն է գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ»:

Մարուքյանը նշեց. «Վաղը հարցուպատասխանի ժամանակ չեմ կարող այդ հարցերը տալ վարչապետին։ Առաջարկում եմ, որ  յուրաքանչյուր խմբակցությունից մեկ կամ մի քանի մարդ վարչապետին հարմար ժամի հանդիպում կազմակերպի, անգամ եթե գիշերն է հարմար: Մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում»:

Ըստ պատգամավորի. «Այս միասնականությունը պետք է օգտագործել, գուցե մի խորհուրդ կամ առաջարկ էլ մենք տանք։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք մենք այդ խոսակցություններից և որևէ ձևով դրա մասնակիցը չենք դառնում։ Մի գլուխը լավ է, երկու գլուխը ավելի լավ է, երեքն ավելի լավ է, և լուծումները կգան ընդհանուր խորհրդակցություններով»:

Ապա Մարուքյանը դիմեց ԱԺ նախագահությանը եւ առաջարկեց՝ գուցե ԱԺ խորհրդի կազմո՞վ հանդիպեն վարչապետին. «Ե՞րբ է նրան հարմար, թեկուզ լուսաբացին: Պետք է խոսել անպայման»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ իրավիճակի շուրջ արտաքին քաղաքական գործընթացները որքան հնարավոր է՝ թափանցիկ են, բայց, իհարկե, խնդիր չկա. «ԱԺ խորհուրդը կարող է մի հանդիպում ունենալ վարչապետի հետ: Կխոսենք, իր գրաֆիկից է կախված»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031