Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայի Պոմբալ քաղաքում մասնակցել է շախմատի միջազգային մրցաշարի: Նա 74 մրցակիցների մեջ յոթ հնարավորից վաստակել է 6,0 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:
Կարեն Գրիգորյանը օրերս մրցամարտ էր անցկացրել նաեւ Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող հանրահայտ գրոսմայստեր Ալեքսեյ Շիրովի հետ եւ զիջել 4,5-7,5 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ