Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է ինքնաթիռն Իսրայելից Ադրբեջան հասնել, եթե ոչ Վրաստանի տարածքով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 06,2020 12:09

Հարցազրույց «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանի հետ

– Այս օրերին պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ մեր հարեւան Վրաստանը խոչընդոտներ է հարուցում մեզ համար կարեւոր նշանակության բեռների փոխադրման հարցում։ Օրինակ՝ իմացանք, որ մի քանի օր է՝ Հայաստան վառելիք ներկրող տասնյակ ցիստեռններ մնացել են Փոթիի նավահանգստում, եւ վրացական կողմը մեծ դժվարությամբ ու քիչ քանակով է թույլ տալիս, որ դրանք փոխադրվեն Հայաստան։ Դուք ծնունդով Վրաստանից եք, ինչպե՞ս եք բացատրում այս վերաբերմունքը։

– Ես էլ եմ լսել այդ ինֆորմացիան, որ ցիստեռնների խնդիր է առաջացել, որքանով է դա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, ես դժվարանում եմ ասել։ Բայց մի մոռացեք, որ վառելիքը ստրատեգիական նշանակության ապրանք է, այսինքն՝ այն միայն կոմբայնի ու տրակտորի մեջ չի լցվում, դա լցվում է նաեւ տանկերի մեջ, եւ չի բացառվում, որ այստեղ գործում է նաեւ այդ քաղաքականությունը։ Ուստի, վառելիքի դեպքում, ինձ թվում է, որ Վրաստանի հայտարարությունն առ այն, որ ռազմական բեռների փոխադրում օդային, թե ցամաքային ճանապարհով, բացառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ուղղությամբ։ Բայց, ճիշտն ասած, ես մի փոքր կասկածներ ունեմ այդ հայտարարության անկեղծության եւ ճշմարտացիության հարցում։ Ինչո՞ւ․ որովհետեւ էլեմենտար հարց կա, որի պատասխանը ես չեմ կարողանում գտնել՝ որպես տրանսպորտային ընկերության ղեկավար, թե ինչպես կարող է ինքնաթիռն Իսրայելից Ադրբեջան հասնել, եթե ոչ Վրաստանի տարածքով։ Ցույց տվեք ինձ այն ճանապարհը, որով ինքնաթիռը կարող է իրականում գալ Ադրբեջան։ Չկա, ըստ էության՝ չկա։ Ես ենթադրում եմ, որ այդ մատակարարումները չեն դադարել, եւ եթե այդպես է իրականում, ուրեմն մեր վրացի հարեւանների ասածը, որ ռազմական բեռների ոչ մի փոխադրում իրենց տարածքով տեղի չի ունենում, իրականությանը չի համապատասխանում։

– Այս դեպքում ի՞նչ խաղ է խաղում մեզ բարեկամ համարվող Վրաստանը, ինչո՞ւ ուղիղ բարեկամական աջակցություն չի ցուցաբերում։ Դուք կապեր ունեք այդ երկրում, փորձե՞լ եք հասկանալ, թե ինչ քաղաքականություն է որդեգրել մեր հարեւան պետությունն այս հարցում։

– Նախ սկսենք նրանից, որ Վրաստանն արդեն երկրորդ տասնամյակն է՝ հստակ ուղղորդում է իրեն դեպի Հյուսիսատլանտյան դաշինք՝ ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Եվ ցանկացած գործողություն, որը, իրենց պատկերացմամբ, շահեկան դիրքով է ներկայացնում Վրաստանին այդ կառույցներում, նրանք այդ քայլերին գնում են։ Մասնավորապես, եթե Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, դրական է վերաբերվում Վրաստանին եւ ողջունում է նրա մուտքը ՆԱՏՕ, ուրեմն պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանել, որովհետեւ Թուրքիան հանդիսանում է այն լոկոմոտիվը, որը նրանց տանում է դեպի ՆԱՏՕ։ Այսինքն՝ Թուրքիայի հետ փոխհարաբերությունները Վրաստանի համար առանձնահատուկ են։ Ես ուզում եմ հիշել Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարարի հայտարարությունը, թե Վրաստանի տնտեսությունը Թուրքիայի տնտեսության բաղկացուցիչ մասն է։ Այսինքն՝ հիմա մենք էլ ի՞նչ ենք ուզում դրանից ավել լսել։ Այո, կան տրադիցիոն հարաբերություններ Հայաստանի հետ, կա պատմություն, կա անցյալ, կա հայկական համայնք, եւ ամեն ինչ բացահայտ անել մեր դեմ՝ իրենք դա չեն անի եւ չեն էլ ուզում անել։ Բայց իրենք ելնում են իրենց շահերից։ Իհարկե, դա ցավալի է, բայց փաստ է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031