Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տնտեսությունը պետք է գործի ամեն ինչ ճակատի համար սկզբունքով». Սուրեն Պարսյան. «Փաստ»

Հոկտեմբեր 06,2020 11:18

Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը մենք պետք է հաղթենք, և այդ հաղթանակի համար պետք է աշխատեն բոլորը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որն այս փուլի համար տնտեսությանն առնչվող մի շարք կարևոր հանգամանքներ է առանձնացնում: «Տնտեսությունը պետք է գործի ամեն ինչ ճակատի համար սկզբունքով: Սա վերաբերում է նաև ողջ երկրին, այդ թվում՝ պետական ու սոցիալական համակարգերին: Տնտեսությունն այս ընթացքում պետք է որոշակի վերանայումներ անի՝ ընդգծելով, ճշգրտելով ու հաշվի առնելով ճակատի առաջին անհրաժեշտության կարիքները:

Այս պահին մեր բանակը բավականին լուրջ մարտերի մեջ է, որի ժամանակ, բնականաբար, օգտագործվում են մեծ քանակությամբ զինամթերք, առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներ, հագուստ և այլն: Նշվածների ապահովումը մեծամասամբ հենց թիկունքի վրա է դրված: Տնտեսությունը և հատկապես բանակին մատակարարող ընկերությունները պետք է անխափան աշխատեն, իսկ պետությունն իր հերթին պետք է հնարավորինս օժանդակի նրանց: Եվ եթե արտադրության ընթացքում խնդիրներ են առաջանում, նրանք պետք է դիմեն պետությանը, որը պետք է տեղյակ լինի այդ խնդիրների մասին և արագ արձագանքի:

Սա մի ամբողջական լոգիստիկ շղթա է, որը պատերազմի ժամանակ պետք է անխափան գործի: Այս ընթացքում կարող են տարբեր խնդիրներ ի հայտ գալ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ աշխատողներ ռազմաճակատ են մեկնում, բայց այդ ամենը շատ արդյունավետ ու արագ պետք է լուծվի: Կարևոր եմ համարում նաև այս իրավիճակում պետության կողմից վարվող ճիշտ քաղաքականությունը հասարակության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Շեշտելով, որ բավականին մեծ ոգևորություն կա հասարակության շրջանում, և նրանք տարբեր տեղերում պարեն ու անհրաժեշտ այլ տնտեսական իրեր են հավաքում, տնտեսագետը նշեց, որ այդ գործընթացն, ամեն դեպքում, համակարգվածության խնդիր ունի:

Վստահ եմ, որ արագ քայլերի միջոցով կարող ենք վերականգնել և՛ Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով այս պահին տնտեսության որոշակի հատվածներում առկա իրողություններին՝ Սուրեն Պարսյանը նշեց. «Հայկական դրամն այս պահին կայուն է, բանկային համակարգը ցուցաբերում է բարձր հուսալիություն: Մենք նշված առումներով աժիոտաժ և խուճապային տրամադրություններ չունենք, ինչը պայմանավորված է նրանով, որ մեր ֆինանսական համակարգը բավականին կայուն է: Բայց, բնականաբար, մենք չպետք է դա որպես հանգստացնող երևույթ դիտենք. ուշադիր պետք է լինել բանկային, ֆինանսական համակարգի ցուցանիշներին, որ եթե հանկարծ ինչ-որ սպեկուլ յատիվ երևույթներ ի հայտ գան, անմիջապես կանխվեն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031