Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը կիսվել է կատալոնացի գրող և լրագրող Չավիեր Մորետ Ռոսի ֆեյսբուքյան գրառմամբ. «Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ ավերելով տներն ու սպանելով հայերին, ովքեր պայքարում են իրենց գոյության համար»,-գրում է կատալոնացի գրողը և վերհիշում 2013թ. Արցախ կատարած այցը: