Հայաստանում այս տարվա 8 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 22 հազար 822, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 22 հազար 954: Բացի այս, պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 432-ից հասնելով 288-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնալուծվել:
Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։