ԱՄՆ Գլենդել քաղաքում հայերը բողոքի երթ են անցկացնում Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ ընդդեմ ադրբեջաթուրքական ագրեսիայի: Գլենդելահայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի: Նրանք վանկարկում են «Այլեւս երբեք 1915», «Հաղթելու են», «Ջարդելու ենք», «Արցախը Հայաստան է» , «Ամոթ Ալիեւ» եւ այլ կոչերով»:
Երթի մասնակիցները հայտարարում են, որ գնալու են մինչեւ վերջ: Նախորդ օրերին նման ցույցեր էլի են տեղի ունեցել ԱՄՆ-ում եւ աշխարհի այլ երկրներում նույնպես: Ի դեպ, դատելով Հասմիկ Հակոբյանի հրապարակած լուսանկարներից Լոս Անջելեսի հայերը CNN-ի դիմաց խորոված են արել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ