Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Որ­պես Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կիր, Ռու­սաս­տա­նը պետք է հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում ա­վե­լի զուսպ լի­նի, հա­վա­սա­րակ­շռ­ված». «Իրատես»

Հոկտեմբեր 06,2020 08:36

Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ պե­տու­թյու­նը մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով է հա­մառ մար­տեր մղում։ Ա­ռաջ­նա­գիծ, որ­տեղ զին­վորն է, թի­կունք, որ­տեղ դի­վա­նա­գի­տու­թյունն է, տե­ղե­կատ­վա­կան դաշտ, որ­տեղ լրատ­վա­մի­ջոց­ներն են և տե­ղե­կատ­վա­կան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը։ Ան­շուշտ, զին­վո­րի գործն ա­մե­նա­սուրբն է և նվի­րա­կա­նը, սա­կայն մյուս ո­լորտ­նե­րի աշ­խա­տան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նից է նաև կախ­ված, թե ինչ­պես կլի­նի հաղ­թա­նա­կը և ինչ­պես այն կամ­րագր­վի։ Մի­ջազ­գայ­նա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րից, այն է՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան դիր­քո­րո­շու­մից, ար­տա­սահ­մա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րում պա­տե­րազ­մի լու­սա­բան­ման աշ­խա­տանք­նե­րից, սփյուռ­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։

-Ու­շադ­րու­թյունն ա­վե­լի մեծ է Ռու­սաս­տա­նից ե­կող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­դեպ։ Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը պա­տե­րազ­մի օ­րե­րին, ըստ Ձեզ, ինչ­պի­սի՞ն է։

-Որ­պես Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կիր, Ռու­սաս­տա­նը պետք է հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում ա­վե­լի զուսպ լի­նի, հա­վա­սա­րակ­շռ­ված։ Կար­ծում եմ, սա բո­լո­րին հաս­կա­նա­լի է։ Իսկ թե ինչ քն­նար­կում­ներ են գնում Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի միջև, դժ­վա­րա­նում եմ ա­սել։ Հայտ­նի է, որ նա­խօ­րեին կր­կին Փա­շի­նյան-Պու­տին հե­ռա­խո­սազ­րույց է ե­ղել, սա բա­վա­կան ին­տեն­սիվ շփ­ման մա­սին է խո­սում, ե­թե հաշ­վի առ­նենք նաև, որ այս ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի հետ ՌԴ ղե­կա­վա­րը որևէ շփում չի ու­նե­ցել։

-Օ­րերս Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման մա­սին հարց բարձ­րաց­վեց, Փա­շի­նյանն ա­սաց, որ դա պետք է Մինս­կի խմ­բում լայն քն­նարկ­ման հարց դառ­նա։ Այս ա­ռու­մով ի՞նչ կար­ծիք ու­նեք։

-Չեմ կար­ծում, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման մա­սին քն­նար­կում­ներ ե­ղել են։ Նախ պի­տի հաս­կա­նալ, թե ինչ խա­ղա­ղա­պահ­ներ, ինչ կոն­տին­գենտ են լի­նե­լու, հե­տո հաս­կա­նալ` հնա­րա­վո՞ր է նման բան, թե՞ ոչ։ 90-ա­կան­նե­րի սկզ­բին էլ քն­նարկ­վում էր խա­ղա­ղա­պահ­նե­րի ներգ­րավ­վա­ծու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը, հե­տա­գա­յում ևս այդ հար­ցին անդ­րա­դարձ ե­ղավ, բայց 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի չեն ե­կել, ո­րով­հետև ա­ռաջ­նա­յին հարց է, թե դրանք ում հո­վա­նու ներ­քո պի­տի լի­նեն՝ ՄԱԿ-ի՞, ԵԱՀԿ-ի՞, ՀԱՊԿ-ի՞, թե՞ որևէ այլ պե­տու­թյան։ Հա­ջորդ հարցն էլ այն է, թե որ­քա­նով է ար­դյու­նա­վետ խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յու­մը։ Ա­վե­լին, նրանց ներ­կա­յու­թյան հա­մար կարևոր նա­խա­պայ­ման է եր­կու կող­մե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը։ Ե­թե կող­մե­րից մե­կը հա­մա­ձայն չէ, ա­պա խա­ղա­ղա­պահ­ներ չեն կա­րող տե­ղա­կայ­վել։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031