Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում փլատակների են վերածվել բազմաթիվ տներ ու շենքեր, անօթևան են մնացել տասնյակ ընտանիքներ: Անդադար հրետակոծվող ու ռմբահարվող բնակավայրերում մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են ապաստարաններում, և որքան էլ շատ լինեն անհարմարությունները, դժվար լինի կազմակերպել առօրյա կրթությունն ու աշխատանքը, հեռանալ հայրենի բնակավայրից չեն կամենում: Ոմանք էլ, սակայն, նախընտրում են երեխաներին տեղափոխել Հայաստան՝ մայրիկների կամ դասղեկների հետ՝ առավել հանգիստ ու ապահով պայմաններում պատերազմի հաղթական ավարտին սպասելու:
Հայաստանում ջերմորեն ընդունված արցախցի փոքրիկներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դիմել ցանկացած դպրոց՝ բնակության վայրին մոտ, հարմար, և շարունակել դասընթացը: Արցախցիները, սակայն, վստահ են, որ հաղթանակը միայն օրերի խնդիր է, և ամեն երեկո պառկում են քնելու՝ հույսով, որ վաղը կվերադառնան իրենց տուն, իրենց դպրոց: Այդուհանդերձ, մենք լսել ենք ԿԳՄՍՆ-ի առաջարկի մասին մանկական հոգեբանի մասնագիտական տեսակետը:
Դպրոցահասակ երեխաների համար ներկայացված այս առաջարկը ցանկալի է, որ միանշանա՞կ ընդունեն ծնողները, թե՞ որոշակի հոգեբանական տիպի երեխաների համար առավել ճիշտ է խուսափել այս կարճ ժամանակահատվածում ևս մեկ փոփոխությունից, նոր միջավայր մտնելը, նոր ընկերական հարաբերություններ ձևավորելն հիմա առավել դրակա՞ն, թե՞ սթրեսային կարող է լինել. «Հայկական ժամանակի» այս հարցերին է պատասխանել Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն Նարինե Իսրայելյանը: Նա առանձնահատուկ կարևորում է, որ հիմա արցախցի երեխաների հետ ծնողները, շրջապատի մյուս մեծահասակները, անհրաժեշտության դեպքում նաև՝ մասնագետները տանեն ճիշտ աշխատանք, որպեսզի հետագայում թշնամու այս հանկարծակի հարձակման էմոցիոնալ ազդեցության հիմքի վրա լուրջ խնդիրներ չմնան:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում