ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ ԼՂ հակամարտության շուրջ
՛՛Ես տեղեկություն ունեմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) այսօր հայտնեց, որ իրենք խորապես մտահոգված են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Մեր գործընկերները տեղեկացնում են ռազմական գործողությունների շարունակման մասին, որոնք խլում են խաղաղ բնակիչների կյանքեր, իսկ շատերը վիրավորվում են: Ավերվում են քաղաքացիական բնակչության անշարժ գույքը և ենթակառուցվածքները: Հաղորդվում է, որ ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել երկու կողմերից: Հարյուրավոր ընտանիքներ լուրջ վնասներ են կրել:
Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել մարդու իրավունքների միջազգային օրենքները և մարդասիրական միջազգային իրավունքը, մասնավորապես` ապահովելով խաղաղ բնակչության պաշտպանությունը և կանխելով քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի անդամ երկրների անձնակազմը թե Երևանում, և թե Բաքվում պատրաստ են արձագանքել մարդասիրական կարիքներին, դրանց ի հայտ գալուն պես: Ոչ մի կառավարություն մեզանից միջազգային օգնություն չի խնդրել՛՛,- ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: