Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Կրեմլի մամուլի ծառայությանը վկայակոչելով:
«Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյանի նախաձեռնությամբ:
Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ «Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների և քաղաքացիական բնակչության զոհերի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ