Կանադան կասեցրել է Ղարաբաղում օգտագործվող սպառազինությունների համար համապատասխան արտահանումները։ Այս մասին Թվիթերում գրել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը։
«Վերջին օրերին պնդումներ են հնչում, թե կանադական տեխնոլոգիաներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությունում։ Այդ մեղադրանքներից ելնելով՝ ես հանձնարարել եմ Global Affairs Canada-ին անհապաղ հետաքննություն սկսել այդ պնդումների կապակցությամբ։
Կանադայի արտահանման խիստ ռեժիմի և ընթացիկ հետաքննությանը համապատասխան՝ ես կասեցրել եմ համապատասխան արտահանումները»,- գրել է արտգործնախարարը։
Կանադան մտահոգ է խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառով և կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել բռնությունը դադարեցնելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար»,- գրել է Շամպանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
In line with 🇨🇦's robust export control regime and the ongoing investigation, I have suspended the relevant export permits to #Turkey.
— François-Philippe Champagne (FPC) 🇨🇦 (@FP_Champagne) October 5, 2020
🇨🇦 calls for measures to be taken immediately to stop the violence and protect civilians. pic.twitter.com/mCLmjWKq4G