Հայկական միասնական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ վարձկաններին օգտագործելն արդեն հիմնավորված է: Այնուհետև նշեց. «Որպես փաստ միջազգային բոլոր պահանջները խոսում են նրա մասին, որ ինքնին վարձկանների օգտագործումը, այդ բոլոր գործողությունները համարվում են հանցագործություն, և ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն՝ դրանք կատարած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Հղում կատարելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևերին՝ ՀՀ ՄԻՊ-ը փաստեց. «ՄԱԿ-ի բանաձևերով ամրագրված է հենց այդ վարձկանների օգտագործման արգելքը այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով: Առհասարակ, դրանք համարվում են սպառնալիք խաղաղությանը, անվտանգությանը և մարդու իրավունքներին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև