«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները, որոնք ուղղված էին հայկական կողմին, ապատեղեկատվություն են. ոչնչով չեն համապատասխանում իրականությանը»,- քիչ առաջ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց՝ հակառակորդն այսօր հարավային ուղղությամբ նորից ձեռնարկել էր հարձակման փորձ. «Օրվա ընթացքում փորձեցին ներկայացնել հայկական ստորաբաժանումներում իրենց գտնվելու չակերտավոր ապացույցների մասին, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությամբ փորձում են ներկայացնել՝ որպես մեծ հաղթանակ: Մեր զորքերի գրագետ գործողություններով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել և հետ շպրտվել: 200 և ավելի զոհ են տվել հարավային ուղղությամբ միայն այսօրվա մարտերի ընթացքում: Մեր կողմից կատարվել է գրագետ խուսանավում: Այսօրվա ընթացքում հետ են շպրտվել բավականին մեծ կորուստներով»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ այս պահին չի կարող ներկայացնել թվային ամփոփումներ հակառակորդի զինված ուժերի կորուստների մասին, վաղն ամփոփ կերպով կներկայացնեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև