Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մնացականյանի, Լավրովի և Բայրամովի հետ

Հոկտեմբեր 05,2020 19:25

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատմանը, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցներից հետո:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հասնելու և բանակցությունները վերսկսելու համար», – գրել է նախարարը Twitter- ի իր էջում և ավելացրել, որ Լավրովի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրատապ միջոցառումների անհրաժեշտության մասին: «Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակներում», – գրել է Լե Դրիանը:

Նախարարը հավելել է, որ Բայրամովի և Մնացականյանի հետ բանակցությունների ընթացքում ինքը հաստատել  է իր այդ դիրքորոշումը»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031