Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար

Հոկտեմբեր 05,2020 17:56

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով:

Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար:

Լինելով բուժաշխատողների կողքին և անմիջական մասնակցելով բուն գործընթացներին` Արսեն Թորոսյանը հավաստիացել է, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ներկա պահին հագեցած են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով:

Միաժամանակ, բուժաշխատողների առաջնագծում ծառայելու պատրաստակամության շնորհիվ` առողջապահության նախարարության միջոցով կենտրոնները համալրված են համապատասխան նեղ մասնագետներով:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031