Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տա, որ Թուրքիան հարյուր տարի անց կրկին ցեղասպանություն իրականացնի հայերի նկատմամբ». Սերբիայում ՀՀ դեսպան

Հոկտեմբեր 05,2020 17:49

Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել «Tanjug» լրատվական գործակալությանը:

Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության ներքո, որում ընդգրկված են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Այս մասին «Tanjug»- ին ասել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Նա նշում է, որ Հայաստանը պահանջում է այս գործընթացից հետ կանչել Թուրքիային, որն, ինչպես ինքն է ասում, «ոչ միայն սատարում է Ադրբեջանին, այլև լայնորեն ընդգրկվում է ռազմական հակամարտության մեջ»:

Դեսպանի երկրորդ կոչը՝ տարածաշրջանից ահաբեկիչներին ամբողջովին վտարելն է. «Նրանք կռվում են Ադրբեջանի կողմից, և ամբողջ միջազգային հանրությունը պետք է այդ իրողությունը դատապարտի»,- նշեց Հովակիմյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ներկայումս Հայաստանը պայքարում է այդ տարածքում միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունը:

Դեսպանը հակամարտությունը որակավորում է որպես Ադրբեջանի «ագրեսիա», և նշում է, որ դա ոչ թե հակամարտություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որում՝ «Հայաստանն, իհարկե, աջակցում է Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներին»:

Ինչպես բացատրում է դեսպանը, դա մի ազգի գոյության ու գոյատևման հարց է: «Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան հարյուր տարի անց կրկին ցեղասպանություն իրականացնի հայերի նկատմամբ, և դա ես բացահայտ եմ ասում: Մենք դա թույլ չենք տա: Ես միջազգային հանրությանը կո՛չ եմ անում զսպել Թուրքիային, քանի որ այժմ արդեն պարզ է, որ այն ամենը, ինչ անում է Ադրբեջանը, արվում է Թուրքիայի անմիջական հրահանգով, ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով»,- եզրափակում է Սերբիայում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպանը Պրահայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031