Արցախյան պատերազմում նահատակված Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի բնակիչ, 27-ամյա կապիտան Հարություն Սարոյանը երկու ամիս է՝ ինչ ամուսնացել էր։ Նա վաղուց իրեն նվիրել էր հայրենիքին, սխրագործություններ կատարել ինչպես հիմա, այնպես էլ ապրիլյան պատերազմի օրերին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը։
Նա նշեց, որ մեծ հպարտություն է հերոսի համագյուղացին լինելը․ ապրիլյան պատերազմից ի վեր՝ ողջ գյուղը նրա հերոսությունների մասին է խոսում։
«Խիզախ կապիտան է, կանգնած զինվորների կողքին, թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ, և թե՛ հիմա միայն սխրագործություններով է աչքի ընկել։ Նա մինուճար տղա էր, երկու քույր ուներ, փոքր էր, երբ մայրը մահացավ։
Երկու ամիս է՝ ինչ ամուսնացել էր։ Գյուղում նրան առանձնահատուկ ձևով են սիրում, հարգում։ Չորս տարի սովորեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետ տեղափոխվեց ծառայության՝ Արցախ, իրեն ամբողջապես նվիրեց հայրենիքին։ Շատ ենք ցավում, բայց և շատ հպարտ ենք, որ ճանաչում ենք նրան», -ասաց համայնքապետը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ «Փոքր Մանթաշ Համայնաքապատկեր» վերնագրով յութուբյան էջից: