Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:
Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով խաղաղության գործընթացին: Նրանք նաև կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որևէ միջամտություն կանխելու համար և հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհարժեշտությունը։
Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությանը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Թուրքիան և Ադրբեջանն այլևս հատել են կարմիր գիծը։ Այսօր Եվրոպական քաղաքական շրջանակներում սկսել են հասկանալ, թե Ալիևի ռեժիմն ինչի է ունակ։ Ադրբեջանի մի երկիր է, որը սկսել է ասոցացվել իսլամիստական ահաբեկչության հետ։ Ալիև-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանզի այն մարմնավորում է ատելությունը՝ ինչպես համայն հայության նկատմամբ, այնպես էլ ընդհանրապես մարդկային, այդ թվում նաև սեփական քաղաքացու կյանքի նկատմամբ քամահրանքը։ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքներն ինչպես Եվրոպական Միության հաստատություններում, այնպես էլ անդամ-երկրներում»:
Նամակն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ,
Եվրահանձնաժողովի հարգելի փոխնախագահ,
Ձեզ ենք գրում տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ մեր ծայրաստիճան մտահոգությունը և նաև ներկայացնելու հետևյալ պահանջները:
Կիրակի (27.09.2020) առավոտվանից սկսած ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում Արցախի բնակչության դեմ՝ «կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:
Արցախի բնիկ ազգաբնակչության դեմ հրթիռային և օդային հարվածները, որոնք ուղղված են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, ստիպել են խաղաղ բնակչությանը ապաստարաններում թաքնվել: Լեռնային Ղարաբաղում ռմբակոծվել են դպրոցներ, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։
Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, խիստ զայրացած ենք իրավիճակից և կոչ ենք անում ադրբեջանական բանակին անմիջապես դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան:
Կոչ ենք անում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
Մենք հիշեցնում և շեշտում ենք, որ ԵԱՀԿ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը կարող էր կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Այն բացարձակ անհրաժեշտություն է վստահության մթնոլորտի վերականգման և բանակցային բովանդակային գործընթացի համար:
Հարգելի բարձր ներկայացուցիչ Բորել, մենք Ձեզ կոչ ենք անում խիստ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով զերծ մնալ որևէ միջամտությունից – երկիր, որն այժմ փաստորեն ապակայունացնում է ևս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։ Որևէ երրորդ երկրի, ինչպիսին է Թուրքիան, միջամտությունը սրընթաց տեմպով կվատթարացնի իրավիճակը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։
Մենք Ձեզնից ակնկալում ենք բովանդակային գործողություններ, որոնք կօգնեն այս հակամարտության շուտափույթ լուծմանը:»
Loucas Fourlas
Lefteris Christoforou
Roberta Metsola
Peter Van Dalen
Fabio Massimo Castaldo
Maria Spyraki
Anna-Michelle Asimakopoulou
Evangelos-Vasileios Meimarakis
Attila Ara Kovacs
Theodoros Zagorakis
Derk Jan Epping
Eva Kaili
Lars Patrick Berg
Georgios Kyrtsos
Ausra Maldekiene
Carles Puigdemont
Stelios Kympouropoulos
Elena Kountoura
Maximilian Krah
Martin Sonneborn
Emmanouil Fragkos
Janina Ochojska
Ivan Stefanec
Petros Kokkalis
Demetris Papadakis
Stelios Kouloglou
Helmut Geuking
Alexis Georgoulis
Dimitrios Papadimoulis
Manolis Kefalogiannis
Peter Lundgren
Charlie Weimers
Marco Dreosto
Costas Mavrides
Michele Rivasi
Annie Schreijer- Pierik
Dorien Rookmaker
Chrysoula Zacharopoulou
Francois Alfonsi
Eliza Vozemberg
Joachim Kuhs
Erik Marquardt
Anna Cinzia Bonfrisco
Nikos Androulakis
Karen Melchior
Francois-Xavier Bellamy
Assita Kanko
Frederique Ries