Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովը պատասխանել է հարցին, թե ինչու Պուտինը չի զրուցել Ալիևի ու Էրդողանի հետ

Հոկտեմբեր 05,2020 16:48

Ռուսաստանը աշխատանքային շփումների մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, երկխոսությունը շարունակական և բարձր մակարդակի վրա է։ Իսկ հեռախոսային կապերը անմիջականորեն պետությունների ղեկավարների միջև կախված են նրանց աշխատանքային գրաֆիկից և նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա կախված է նախագահների աշխատանքային գրաֆիկից և նպատակահարմարությունից: Դուք գիտեք, որ դա ամենևին չի նշանակում, թե ռուսական կողմը աշխատանքային շփումների պակաս ունի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտության սրման հենց սկզբից երեք անգամ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էրդողանի և Ալիևի հետ՝ ոչ։

Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական ​​կապի մեջ է ադրբեջանցի ու թուրք գործընկերների հետ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031