Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում կտրուկ պակասել են խախտումները

Հոկտեմբեր 05,2020 16:29

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչական շենքի մերձակա հրապարակից հանդիսավորությամբ ռազմաճակատ մեկնեց ՔԿԾ կամավորական վաշտը։ Վաշտի տղաներին հաղթանակած ու բարի վերադարձ մաղթեցին  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու ՔԿԾ պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։

«Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում ոգի եւ թշնամուն ջախջախիչ հարված հասցնելուց ու վերջնական պարտության մատնելուց հետո՝ անկորուստ վերադարձ մեր շարքերը»,- ճանապարհելուց առաջ ասել է ծառայության պետը՝ ընդգծելով, որ հաղթանակը մերն է լինելու։

Քրեակատարողական հիմնարկները ռազմավարական կառույցներ են համարվում եւ փորձեցինք ՔԿԾ-ից ճշտել, արդյոք աշխատակիցների առաջնագիծ մեկնելուց չի՞ խոչընդոտվելու ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։

Ըստ ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Նոնա Նավիկյանի, նախ՝ Ծառայությունը գիտի իր անելիքը՝ չի տուժի։ «Եվ հետո, բացի դրանից՝ քրեակատարողական հիմնարկներում այս օրերին կտրուկ նվազել են նաեւ կարգապահական խախտումների, ինքնավնասումների ու հացադուլների դեպքերը։ Կալանավորված անձինք ու դատապարտյալները որոշել են այդպես ոգեշնչել մեր ազգին ու Հայոց բանակին»,–մեզ հետ զրույցում ասաց տիկին փոխգնդապետը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031