ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին երկխոսության կոչ անում: Այս մասին այսօր հայտարարել է այցով Անկարայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Ղարաբաղի իրավիճակին: Հակամարտության կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը: Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է Սթոլթենբերգը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ