Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Համանախագահների եռյակը՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների, հանդես է եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք պատրաստում ենք հայտարարություն երեք երկրների արտգործնախարարների անունից»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ