Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ և պատրաստակամություն հայտնել հնարավորության դեպքում Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Ժամանակն է նախագահների բանակցություններ ունենալ, ինչը ես պլանավորում եմ այս շաբաթ։ Կարևոր է պահպանել երկու հարևանների հետ Վրաստանի չեզոքությունը։ Մեր տնտեսությունն ու զարգացումը կախված են կայունությունից և խաղաղությունից», – ասել է Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով ՝ վրացական կողմը կողմերին հրադադարի կոչ է արել հակամարտության զոհերից խուսափելու համար:
«Երկու կողմերից էլ նկատվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին պատրաստակամության նախադրյալները: Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք հանդիպման անցկացումը, գոնե Վրաստանում: Մենք կանենք ամեն ինչ և պատրաստ ենք ամեն ինչի, ինչը ընդունելի է նրանց համար», – ասել է նախագահը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ