Սյունիքի մարզկենտրոնի բնակիչներին օդային տագնապի մասին տեղեկատվական թերթիկները բաժանվում են նաեւ խանութներում։ Գնումներ կատարելիս՝ բոլոր հաճախորդների տոպրակների մեջ պարտադիր դրվում են այսպիսի հուշաթերթեր։
«Հատկապես տարեցներին ենք տրամադրում, որոնք չեն կարող համացանցից օգտվել։ Նաեւ բացատրում ենք, որ վտանգ չկա առայժմ, խուճապի կարիք չկա, բայց պետք է պատրաստ լինել։ Կարդացեք ու հիշեք, թող որ Աստծո կամոք պետք չգան թարմացված գիտելիքները»,–ասաց սուպերմարկետներից մեկի աշխատակիցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ