Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի բնակիչ․ «Նյութականը վնաս չէ՝ տունն էլ է սարքվող, ավտոն էլ է սարքվող»

Հոկտեմբեր 05,2020 14:17

Ինչպես հայտնի է, Ստեփանակերտում Ադրբեջանի հարվածից բնակելի շենքեր են վնասվել։

Հարվածի հաջորդ օրը Aravot.am-ը կրկին այցելեց այդ շենքեր։

Բնակիչները շենքի տարածքում էին, նրանցից ոմանք եկել և ցելոֆանով փակում էին իրենց տան պատուհանները, մեքենաները։ Պայմաններ ստեղծում, որ կարողանան տեղափոխվել և ապրել իրենց տներում։

Արթուր Ադամյանը դեպքի պահին ընկերների հետ նշել է իր 54 ամյակը․ «Հաց էինք կերել, ուզում էինք սուրճ խմել, մեկ էլ լսեցինք պայթյուն։ Ալիքը ուժեղ էր, զգացինք, որ մոտիկ է, բայց չէինք տեսնում։ Մինչև աչքովդ չես տեսնում, չես հավատում։ Դուրս եկանք տեսանք տանիքին է խփել ուժեղ»։

Բնակիչները անմիջապես տեղափոխվել են ապաստարան, սակայն Արթուրը գիշերը վերադարձել է իր բնակարան․ «Դուխից չենք ընկել։ Ուղղակի ուզում են վախեցնել, դա իրենց մոտ չի ստացվի։ Իրենց ֆանտազիան է, թե իբր ուժեղ են զենքով, բանով, բայց ժամանակավոր բան է՝ 1 օր, 2 օր, 3 օր։ Ժամանակավոր բան է, սաղ լավ է լինելու, տարիքով մի քիչ մեծ եմ չեն կանչում կռիվ, միշտ պատրաստ եմ, երբ որ կանչեն, կգնամ։ Սաղ լավ է լինելու»։
 

Հարվածից վնասվել են տան պատուհաները․ «Դա չնչին բան է։ Նյութականը վնաս չէ՝ տունն էլ է սարքվող, ավտոն էլ է սարքվող։ Լավ է լինելու, ոչ ոք չի վախենում, ուղղակի խաղաղ բնակիչների վրա են խփում, սուտ ասելով էլ ման են գալիս, բայց դե մեկ է աշխարհը գիտի, որ սուտ են ասում»։
 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031