Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի հայերն ու ոչ հայերը փորձում են օգնել. «Տաճարները կառուցվում են համատեղ ուժերով»

Հոկտեմբեր 05,2020 13:23

Բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի Ավիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ իր մոսկվացի ընկեր Կարո Դալլաքյանը գումար է փոխանցել իր հաշվին եւ առաջարկել ուղղել՝ ըստ անհրաժեշտության. «Whatsapp-ով գրել է՝ մի փոքր օգնություն է, տնօրինիր ըստ քո հայեցողության: Գումարն, իհարկե, փոքր չէր, եւ ես այն բաժանեցի իրապես դրա կարիքն ունեցողներին: Կարո Դալլաքյանը շարունակում է դրամահավաքը Մոսկվայում: Նրան են միացել այլ մոսկվացի ընկերներ, ինչպես ազգությամբ հայեր՝ Արամ Շահնազարյանը, Կարոյի որդի Կարենը, այնպես էլ ռուսներ՝ օրինակ` Վիկտոր Կրուգլյակովը, որը 50000 ռուբլի է փոխանցել: Ասում են՝ տաճարները կառուցվում են համատեղ ուժերով»:

Սլավի Ավիկ Հարությունյանը նշում է, որ կարեւոր չէ՝ օգնություն տրամադրողը հարուստ է, թե ոչ, ամեն մեկն իր ներդրումը պետք է ունենա հատկապես պատերազմի ժամանակ:

Բանաստեղծն ուղարկել է փոխանցում կատարածների անունները, որոնցից ոմանք թեեւ օրավարձով աշխատողներ են, սակայն իրենց օրվա աշխատած գումարից բաժին են հանել Արցախում դրա կարիքն ունեցողներին: Գումար ուղարկողները Մոսկվայի «Բերյոզկա» սրճարանի, «Լուսնար» ռեստորանի, «Բոլբոլ ֆուդի» սովորական աշխատակիցներ են:

Սլավի Ավիկ Հարությունյանը համոզված է, որ հենց փոքր գումարների ու կոլեկտիվների ցուցակը կքաջալերի շատերին՝ ուղղորդելով դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ, որն այս պահին համազգային դրամահավաք է իրականացնում եւ կարեւորում յուրաքանչյուրի ներդրումը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031