Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ ահաբեկիչը պետք է խելք ունենա, այն, ինչ մենք տեսանք այդ նկարի մեջ, դա խելքի բացակայության, ապուշության բարձրագույն գագաթնակետն է». Պապոյան

Հոկտեմբեր 05,2020 13:10

Ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ տարածելով այդ զավեշտալի ապատեղեկատվական լուսանկարները, որոնք կարճաժամկետ ազդեցություն են թողնում ու իրենց դարձնում ծաղրի առարկա. Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց. «Ակնհայտ է, որ զավեշտ է, իրենք մի հատ փոս են փորել ու հրթիռը գեղեցիկ «տնկել» են, տեղադրել են մեջն ու նկարել: Բայց սրա երկրորդ մասն էլ կա, որին պետք է շատ ուշադիր լինենք ու զգույշ լինենք: Սա պրովոկացիա է»:

Ըստ Պապոյանի, միգուցե փորձ են կատարում սրա միջոցով ինչ-որ մի ահաբեկչական գործողություն կատարել հայ ժողովրդի՝ Արցախի, Հայաստանի դեմ ու փորձել այս եղանակով լեգիտիմացնել. «Դա արդեն իսկ չի ստացվելու, որովհետեւ անգամ ահաբեկիչը պետք է խելք ունենա: Այն, ինչ մենք տեսանք այդ նկարի մեջ, դա խելքի բացակայության, ապուշության բարձրագույն գագաթնակետն է: Բնականաբար, որեւէ մեկը չի կարող հավատալ այդ ստին: Եթե որեւէ սադրանք, որեւէ ահաբեկչություն, որեւէ գործողություն լինի ՀՀ-ի եւ Արցախի դեմ, ապա մեր իշխանությունները վճռական են հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը վերաբերող ցանկացած հարցում ու ցանկացած ահաբեկիչ՝ կլինի ադրբեջանցի, թուրք, թե սիրիացի, ստանալու է դաժան պատիժ: Սա իրենք պետք է իմանան: Սա այլեւս 1915-ի ժողովուրդն ու պետությունը չի, մենք ունենք հզոր պետություն ու հզոր բանակ ու կպաշտպանենք մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը, որեւէ մեկը թող չկասկածի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031