Լեռնային Ղարաբաղում սպանվել է սիրիացի 93 վարձկան, նրանցից 53-ի մարմինները երեկ տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմությունում իրավիճակին ծանոթ իր աղբյուրը:
«Կիրակի Սիրիա է տեղափոխվել 53 վարձկանի մարմին… Այդպիսով սիրիացի սպանված վարձկանների ընդհանուր թիվը կազմում է 93 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, հանգստյան օրերին հակամարտության գոտի են տեղափոխվել նոր վարձկաններ: «Ուղարկվել է 430 մարդ»,- ասել է նա:
Սիրիայի ընդդիմությունում մեկ այլ աղբյուր ավելի վաղ գործակալությանը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում եղել է 322 «լավ զինված» սիրիացի վարձկան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ