«Պատերազմ է՝ սաստիկ եւ ինտենսիվ պատերազմ, եւ այս պարագայում հոսպիտալներն ու բուժկենտրոններն աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ որոշ օգտատերեր սոցցանցերում տարածում են զինվորների լուսանկարները՝ գրելով, որ փնտրվում են, տեղեկություններ չունեն, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Կարող են լինել դեպքեր, երբ զինվորներն ուշ հայտնաբերվեն կամ գտնվեն, կամ սխալ տեղեկություն հաղորդվի վիրավորվելու մասին կամ զոհվելու մասին: Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք: Աշխատում ենք հնարավորինս կարճ ժամանակում սխալները շտկել եւ հնարավորինս բացառել սխալները»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ