Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ ծաղրի կենտրոնում հայտնված Հաջիեւի լուսանկարների եւ Զաքիր Հասանովի մասին

Հոկտեմբեր 05,2020 12:06

«Սադրանք նախապատրաստող հայտարարություն է: Մի քանի օր առաջ նման բան տեղի ունեցավ արդեն Վարդենիսի դեպքով: Նույն բանը կատարվում է հիմա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Aravot.am-ի հարցադրմանը, թե ինչպես կգնահատի Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեդ Հաջիեւի՝ շատ օգտատերերի մոտ ծաղրի առարկա դարձած «թվիթերյան» հրապարակումները, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հաջիեւը Գյանջայի (Գանձակ) հրթիռակոծության ավերածություններից մի քանի լուսանկարներ էր հրապարակել, հետո՝ հեռացրել դրանցից այն մեկը, որում թուրքական զինվորական համազգեստով անձն էր առաջին պլանում, իսկ ուշ երեկոյան հրապարակել էր իբրեւ թե հայկական կողմից արձակված եւ Մինգեչաուրում չպայթած «Սմերչի» հրթիռի նկար, որն օգտատերերից շատերը «ֆոտոշոփ» որակեցին ու նկատեցին, որ հրթիռը չէր կարող նման «նուրբ» կերպով մխրճվել եւ տեղավորվել ասֆալտի մեջ:

Ինչ վերաբերում է մեր հարցին, թե իր գնահատմամբ՝ ինչո՞ւ է ընդհատակ անցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ հանդես չի գալիս ամենօրյա հայտարարություններով, ինչպես սովորաբար լինում է էսկալացիաների ժամանակ, Արծրուն Հովհաննիսյանը նկատեց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը գլուխ գովելու մեծ բան ունի, որպեսզի ընդհատակում չմնա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031