«Քիչ առաջ ադրբեջանական կողմից ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, թե ՀՀ որոշ շրջաններից իբրեւ թե հրթիռակոծում են ադրբեջանական նշանակետեր: Դա ապատեղեկատվություն է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Տարածված տեսանյութը, որը փորձում են որպես ապացույց ներկայացնել, իրականում որեւէ բան չի հաստատում, թե որտեղից է տեղի ունենում հրթիռային արձակումը, Հայաստանի՞ հատվածից է, Արցախի՞ց, թե առհասարակ այլ պատերազմում է այդ տեսանյութը նկարահանվել»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց. «Հետաքրքիր բան նկատենք: Շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ՝ ուղղակի կամ անուղղակի, ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն քանի անգամ է, որ այս գիծն անցնում է ադրբեջանական ԶԼՄ-ներում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ