Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ահաբեկչության ֆինանսավորմանը. պաշտոնական նամակ

Հոկտեմբեր 05,2020 08:42

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում: Նամակում առաջ եմ քաշել Պատասխանատու ներդրումների սկզբունքը և առաջարկել եմ վերանայել նրանց ներդրումային որոշումները տարբեր նախագծերում՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտի որդեգրած սկզբունքները պետք է ունենան իրական ազդեցություն:

Նամակում ներկայացրել եմ՝

☑️ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդներին, տնտեսությանը և կայունությանը,

☑️ օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը, այնինչ՝ բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի,

☑️ հիշեցրել եմ, որ Ադրբեջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհամապատասխանելու համար,

☑️ Ընկերությունների ուշադրությունն եմ հրավիրել ոչ միայն նմանատիպ երկրներում ներդրումների իրականացման դեպքում գործարար համբավի կրած ռիսկի, այլև այն հիմնարար փաստի վրա, որ բնական ռեսուրսների ոլորտում ներդրումները եկամուտ են գեներացնում ոչ թափանցիկ կառավարության համար: Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ապօրինի տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը, միջազգային կոռուպցիային, ահաբեկչության ֆինանսավորմանը,

☑️ Արդյունքում, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում մի երկրի նկատմամբ, որը, միանալով ԱՃԹՆ-ին, ցուցաբերել է առաջնորդություն և վճռականություն՝ ուղղված արագ և հիմնարար բարեփոխումների իրականացմանը՝ արժանանալով ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին և առաջին իսկ Վալիդացիայի արդյունքում ստանալով ամենաբարձր գնահատականը՝ նույն Խորհրդի անդամների հաստատմամբ:

Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդում արդյունահանող ոլորտից ներկայացված են հետևյալ համաշխարհային բիզնես ընկերություններն ու ներդրումային ընկերությունները՝ Chevron, ExxonMobil, Total SA, Equinor ASA, BHP Billiton Foundation Australia, SouthernPerú , Shell, #BP, #RioTinto , Anglo American, Trafigura Group, Norwegian Bank Investment Management (#NBIM):

https://www.facebook.com/photo.php?fbid=3635218626508678&set=a.172030899494152&type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031