Արցախում զոհվածների թվում է նաեւ ակտիվիստ Նարեկ Սարգսյանը:
Նա հայտնի է 2019 թվականի «Հուզանք ու Զանգը» ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպից: Նա փորձել էր շշով «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ հայտարարելով, որ նրանք սատանիստներ են, ինքը «սատանիստների» վրա է լցնելու «զելյոնկան»: Ոստիկանները նրան բերման էին ենթարկել:
Հիշեցնենք, որ ամբողջ ներկայացումն ընթանում էր լարված մթնոլորտում, ներկաներից մի մասն այն ուղեկցում էին «ամոթ» վանկարկումներով:
Ըստ Նարեկ Սարգսյանի՝ նման միջոցառումներով այլ ուժերի համար պորտալ են բացում: «Մեր հասարակությունը դա չի ընդունում, և ինձ թվում էր, որ նման զգուշացումներով այդ ներկայացումները չէին շարունակվի: Ամեն ինչը պատահական եմ իմացել ու գնացել… Նրանք, ովքեր նպատակ ունեն մեր ազգային արժեքները վերացնել, ասում եմ, որ ձախողված են լինելու»,- ասել էր ակտիվիստը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ