Ֆրանսիացի քաղաքական գործիչները երկրի իշխանություններին կոչ են արել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքությունից և վճռականորեն դատապարտել ադրբեջանական ագրեսիան:
173 քաղաքական գործիչների ստորագրած հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում, իսկ Թուրքիան էլ ակտիվորեն սրում է հակամարտությունը՝ պաշտպանելով ադրբեջանցիների ռազմատենչ հայտարարությունները:
Քաղաքական գործիչները հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը պատերազմ է սկսել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում, և որ այս հարձակումը Ֆրանսիային բարեկամ երկրի նկատմամբ անհանդուրժելի ագրեսիա է: Այդ պատճառով քաղաքական գործիչները կարծում են, որ Ֆրանսիան պետք է դուրս գա անթույլատրելի չեզոքության շրջանակից, երբ հարձակման է ենթարկվում խաղաղ բնակչությունը։ «Ռմբակոծվել է առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը», – նշել են նրանք՝ շեշտելով, որ «չեզոքությունը չպետք է ազատություն տա Ադրբեջանի հարձակողական գործողություններին, որի միակ նպատակը հայ բնակչությանը այս տարածքներից դուրս մղելն է»:
Հեղինակների կարծիքով, այս պահին «չեզոքությունը ավելի շուտ ծառայում է որպես Ադրբեջանի ագրեսիայի անպատժելիության երաշխիք, որն իրականացվում է նրա թուրք դաշնակցի հետ սերտ համագործակցությամբ, այլ ոչ թե հակամարտության համաձայնեցված լուծում գտնելու միջոց է»:
Կարդացեք նաև
Փաստաթուղթը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Բեռնար Կազնևը, Կանաչների առաջնորդ Յանիկ Ժադոն և շատ այլ հայտնի քաղաքական գործիչներ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ