Ինչպես արդեն հայտնի է, Ստեփանակերտը կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, հրետանակոծվել է։
Aravot.am-ի թիմն իր միջազգային գործընկերների հետ այդ պահին եղել է քաղաքի փողոցներում։
Պայթյունները սկսել են առավոտ ժամը 7։30-ից, այնուհետև ապաստարանում մի քանի ժամ անցկացնելուց հետո լրագրողները որոշել են արձանագրել հրետակոծության հետքերը։
Կարդացեք նաև
Սակայն, դուրս գալով քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, հրետակոծությունը շարունակվել է։
Լրագրողներին հաջողվել է մուտք գործել շենքերից մեկը, որի ընթացքում մոտակայքում տեղի է ունեցել ևս մեկ մեծ պայթյուն։ Ինչից հետո լրագրողներին հաջողվել է պատսպարվել ապաստարանում։
Ներկայացնում ենք Ստեփանակերտում հոկտեմբերի 4-ին՝ միջադեպից հետո, արձանագրած լուսանկարները։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ