Նիդերլանդների «Հանուն ժողովրդավարության ֆորում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության ղեկավար Թիերի Բոդեն և անկախ պատգամավոր Վիբրեն ֆան Հագան գրավոր հարցեր են ուղղել կառավարությանը՝ Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։ Հարցերը հրապարակվել են «Հանուն Ժողովրդավարության ֆորում»-ի պաշտոնական կայքում։
Խորհրդարանական հարցեր. Հայաստանի դեմ ագրեսիան պետք է դադարեցվի
Ադրբեջանը ռազմական ներխուժում է իրականացրել հայերի կողմից վերահսկվող Արցախի շրջան, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Այս ագրեսիայում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան: Էրդողանի ռեժիմը ռազմաճակատ է ուղարկել հարյուրավոր սիրիացի ջիհադիստների՝ հայերի դեմ կռվելու: Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Թուրքիան նույնիսկ F16-ով խոցել է հայկական ռազմական ինքնաթիռ:
Որպես տարածաշրջանային գերտերություն և ՆԱՏՕ-ի անդամ պետություն՝ Թուրքիան պետք է միանա հրադադարի ռեժիմի կոչին: Փոխարենը, Էրդողանի ռեժիմը ևս նախընտրում է պատերազմել ընդդեմ Հայաստանի՝ նեոօսմանյան իմպերիալիզմի պատերազմ ընդդեմ քրիստոնեական երկրի, որն ավելի քան մեկ դար փորձում է գոյատևել թշնամական Թուրքիայի հարևանությամբ:
Նախարար Բլոկի լռությունը խլացնող է: Ինչո՞ւ սա ոչ մի հետևանք չունի Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու գործընթացում: Հարցն այն է, որ Թուրքիան միջոցներ է ստանում Նիդերլանդների հարկատուների վճարած հարկերից: Եվ ինչու՞ անմիջապես չի դադարեցվում Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը: Ինչո՞ւ Նիդերլանդները ՆԱՏՕ-ի շրջանակներում չի պնդում Թուրքիայի կողմից պատերազմի դադարեցման հարցում:
Այս պահվածքը չպետք է մնա անհետևանք, և Նիդերլանդները պետք է կանգնի քրիստոնյա հայերի կողքին: Ահա թե ինչու են Վիբրեն վան Հագան և Թիերի Բոդեն խորհրդարանում հետևյալ հարցերն ուղղում նախարար Բլոկին
1. |
Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից հարձակումը, որին աջակցում է Թուրքիան Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում: |
2. |
Տեղյա՞կ եք այն հաղորդագրությունների մասին, որ խոցվում են նաև Հայաստանի տարածքում գտնվող թիրախները: |
3. |
Ինչպե՞ս եք բացատրում Ձեր լուռ վերաբերմունքը Եվրոպայի սահմանին տիրող այս հակամարտության վերաբերյալ: |
4. |
Պատրա՞ստ եք Ադրբեջանի դեսպանից պատասխան պահանջել հակամարտության բռնկման և այս ռազմական գործողությունը սկսելու համար: |
5. |
Տեղյա՞կ եք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի դերի և Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: |
6. |
Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ նախագահ Էրդողանի միջամտությունն ու ագրեսիվ հռետորաբանությունը հանգեցնում են հակամարտության առավել սրմանը: |
7. |
Ֆրանսիայի և Ռուսաստանի օրինակով, պատրա՞ստ եք պարզաբանում պահանջել Թուրքիայից Լեռնային Ղարաբաղում Սիրիայից զինյալների ներկայության մասին: |
8. |
Համաձայն չե՞ք, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, եթե պատերազմը շուտով չդադարեցվի: |
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: