Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները:
Նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:
Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացվող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը։
Կարդացեք նաև
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծեցին պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ