Այսօր Ստեփանակերտում հրետակոծության տակ հայտնված «Իզվեստիայի» աշխատակից Դենիս Կուլագան թեթեւ կոնտուզիա է ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լրատվամիջոցին այդ մասին պատմել է հրետակոծության տակ հայտնված Կուլագան։
Այսօր հրետակոծության տակ են հայտնվել մի խումբ լրագրողներ, որոնք Ստեփանակերտում նկարահանում էին առավոտյան հրետակոծված էլեկտրակայանը։ Նկարահանման ժամանակ էլ սկսվել է նոր հրետակոծությունը։ Կուլագան պատմել է, որ այդ ժամանակ արկերն ընկել էին իրենց հարեւանությամբ: «Ամեն ինչ լավ է, բայց հիմա գլխացավ ունեմ»,-ասել է ՌԻԱ Նովոստիի լրագրողը:
Mash հարթակի գործադիր տնօրեն Մաքսիմ Իքսանովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Արցախում մարտերը լուսաբանող երկու աշխատակից ունեն՝ լրագրող եւ օպերատոր, երկուսն էլ հայտնվել են հրետակոծության տակ, բայց չեն տուժել։
Ստեփանակերտում եւ Շուշիում այսօր ադրբեջանական հրետակոծության արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել։
Կարդացեք նաև
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ