Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ. Azariha

Հոկտեմբեր 04,2020 20:54

Իրանական հայտնի Azariha տելեգրամյան ալիքում տեղադրվել է մի նյութ, որտեղ հեղինակը փորձում է հակիրճ ներկայացնել ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի դիրքորոշումն Արցախյան հակամարտության վերաբերյալ։ Ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումը.

Իսլամական հեղափոխության հոգևոր առաջնորդի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ

«Վերջին երկու տասնամյակների ընթացքում ԻԻՀ հոգևոր առաջնորդը Բաքվի և ՀՀ ղեկավարների հետ հանդիպումներում բազմիցս շեշտել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Եթե փորձենք հայացք նետել և ուսումնասիրել առաջնորդի վերջին քսան տարում արտահայտած դիրքորոշումների տրամաբանությանը, ապա որոշակի չափով թերևս հաջողվի դրանցում արծարծվող հիմնական մի քանի կետ առանձնացնել: Դրանք են.

-Պատերազմի և ռազմական ճանապարհով լուծման բացառում: -Արտատարածաշրջանային ուժերի միջամտության բացառումը հարցի լուծման գործում:

Այաթոլլահ Ալի Խամենեին ՀՀ և ԱՀ առաջնորդների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կամ վերջիններիս հղած պաշտոնական ծանուցումների միջոցով Արցախի հարցը քննարկելիս որպես կանոն հետևել է և նրանց նույնպես հորդորել է հետևել այս տրամաբանությանը. 2002թ. Հեյդար Ալիևի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ հոգևոր առաջնորդի գրասենյակի կողմից նշվում է. «Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը տարածաշրջանի խնդիրներից մեկն է։ Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները իրենց խնդիրները պետք է լուծեն բանակցությունների միջոցով»:

Դրանից մեկ տարի առաջ՝ 2001թ․, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո առաջնորդի գրասենյակի կողմից նշվում է. «ԻԻՀ հոգևոր առաջնորդը, ՀՀ նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո հիշատակելով երկու երկրների պատմական և բարեկամական կապերը և դրանք համարելով Կովկասում տիրող խաղաղության և կայունության երաշխիք՝ շեշտեց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատացած է, որ Կովկասյան տարածաշրջանը պետք է ունենա բավական տնտեսական և քաղաքական ինքնիշխանություն, և արտատարածաշրջանային ուժերը չպետք է միջամտեն այստեղ ընթացող գործընթացներին»:

Առաջնորդը նաև ընդգծելով, որ գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հետապնդում են իրենց շահերը՝ առանց հաշվի առնելու տարածաշրջանի պետությունների շահերը, հավելել է. «Կովկասյան տարածաշրջանի հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես տարածաշրջանային ուժերի միջոցով և առանց գերտերությունների միջամտության»: 2019 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ առաջնորդի ունեցած հանդիպման ժամանակ վերջինս այսպես արտահայտեց իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. «Իսլամական հեղափոխության առաջնորդը Ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական բանակցությունների գործընթացի մեջ և այս հարցում հայտնում է ԻԻՀ պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հարցում»:

Թարգմանեց Ռուբեն Նիկողոսյանը. ԵՊՀ Իրանագիտության ամբիոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031