Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված է ականավոր կանադացիների կողմից վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակը, որտեղ նրանք իրենց ձայնն են բարձրացնում ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի: Նամակի տակ ստորագրել են հնչեղ անուններ, մասնավորապես աշխարհահռչակ գրող Մարգարետ Ատվուդը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Վիլիամ Շաբասը, օսկարակիր կոմպոզիտոր, Կանադայի բարձրագույն Օրդենը ստացած շուրջ 10 կանադացիներ եւ այլ գործիչներ:
https://www.facebook.com/312415778885334/posts/3186120518181498/?extid=0&d=n
Նրանք կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ վկայակոչելով այն փաստը, որ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով լսայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում, Ադրբեջանի կողմից թիրախավորվում են Արցախի խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Նամակում նշվում է նաեւ Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցության եւ Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկանների մասին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ