Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Հարավային Կովկասում. Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ

Հոկտեմբեր 04,2020 18:30

ԳԴՀ Բունդեսթագի «Միություն 90/Կանաչներ» խմբակցության անունից խմբակցության Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը (Manuel Sarrazin) հոկտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ:

«Լեռնային Ղարաբաղ. դադարեցնել հարձակումը, վերադառնալ բանակցային սեղան»

Հարավային Կովկասում աճող էսկալացիան նորանոր մարդկային կյանքեր է խլում: Ավելանում է նաև զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ղարաբաղի «հետգրավումը» կարժենա հազարավորների տառապանքներ, մահեր և արտաքսում: Պահանջում ենք Ադրբեջանից դադարեցնել իր հարձակումները։

Երկու կողմերը պարտավոր են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանը, Հայաստանը, ինչպես նաև Թուրքիան և Ռուսաստանը պետք է վերջ դնեն պետական լրատվամիջոցներում առկա թշնամական հռետորաբանությանը: Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին Թուրքիայի հայտարարություններն անընդունելի են:

Ողջունում ենք ՄԱԿ ԱԽ` ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչը։ Այս պահին միջազգային հանրության առավելագույն ճնշման կարիքն ունենք՝ ռազմական գործողություններն իրապես դադարեցնելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար ճիշտ վայրը, սակայն մինչ օրս բանակցությունները որևէ կողմի համար ցանկալի արդյունքի չեն հանգեցրել. այս պարագայում նույնպես անհրաժեշտ է միջազգային հանրության ճնշումը: Դաշնային կառավարությունը և ԵՄ-ն պետք է ներգրավվեն: Մենք աջակցում ենք ՄԱԿ ԳՔ Գուտերեշի հայտարարությանը, որ տարածաշրջանին օր առաջ անհրաժեշտ է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը:

 

Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հոկտեմբերի 1-ին խմբակցության անունից հանդես է եկել հայտարարությամբ:

 

ՆԱՏՕ-ն պետք է դատապարտի Թուրքիայի գործողությունները Հարավային Կովկասում

Դաշնային Կառավարությունը պետք է դատապարտի այն փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զինամթերքով աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և զինյալներ է տեղափոխում՝ խախտելով միջազգային իրավունքը: Սիրիայից և Լիբիայից զինված իսլամիստների տեղափոխումը Հարավային Կովկաս երկարաժամկետ վտանգ է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ Եվրոպայի անվտանգության համար:

ՆԱՏՕ-ն պետք է ամեն քայլ ձեռնարկի, որպեսզի իր անդամ Թուրքիան ադրբեջանական ավտոկրատ Ալիևների ընտանիքի հակամարտությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, չվերածի Հայաստանի դեմ բացահայտ պատերազմի: Անհրաժեշտ է անհապաղ հրադադար՝ որպես դիվանագիտական բանակցությունների ճանապարհով խնդրի լուծման նախապայման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031