1990-ականներին,-ադրբեջանական գոյամարտի այդ օրերին, երբ դեռ ադրբեջանական հենակետերը Հայաստանի սահմաներին մոտ էին ու պարբերաբար հրետակոծում էին Սյունիքի բնակավայրերը, հերթական անեկդոտը ծնվեց։
«Երեւանում, որպեսզի տարբերեն ովքեր են Կապանից, ասում էին՝ փուչիկ պայթացրեք, եթե պաշտպանվեն՝ պառկելով գետնին, ապա՝ կապանցիներ են»,-այսօր մեզ հետ զրույցում հիշեց 79-ամյա Անդրանիկ Հովսեփյանը, որն ամպրոպի որոտներից մտահոգ հարեւաններին հանգստացնում էր։
«Դե պեն չկա, հիմա անձրեւ ա կյալիս, պիտի կեծակ լինի, որոտա, ամպրոպի ձեն գա»,-ասում էր նա՝ սաստելով նույնիսկ, որ «հինչ ապաստարան, հլա տրա վախտը չի, Աստված տա՝ չլինի էլ»։
Անդրանիկ պապը չթաքցրեց, մի պահ ինքն էլ վախեցավ՝ մտածեց կրակում են։ «Դե թուրքին խեր չկա, էսօր մերոնք մի լավ քամակները մռմռցրալ ըն, ասի՝ կարող ա՝ էլի կըտաղալ ըն, փոխանակ փախնին իրանց բները»,-խոստովանեց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Վերջինս չցանկացավ լուսանկարվել։ «Էնքան արժանի խոխեք կան, իրանց նկարի, գցի կամպյուտեր, հերոսներ են, հերոսներ, որ տելիվիզրավ տըսնում եմ, օզում եմ կիրվիմ, քինիմ իրանց կոշտը, համ ճակատները պաչիմ, համ էլ՝ հինչավ կարամ կօգնիմ»,–ասում է Անդրանիկ պապը։
Տեսողությունը լավ չի, չի խաբի․ չի կարողանա կրակել՝ «պատրոնը խալաստոյ չքինի»։
«Զատո չայ-կոֆե կեփեմ, ճաշ կսարքիմ, հինչ կարիմ ՝ կանիմ»,-ոգեւորված ժպտալով ասում է նա՝ նայելով երկինք։
«Աստված շուտ րա, մի ուշացրու, օգնի մեզ, որ հաղթիք, արդեն շատ ա երկարում»,-վերջում առ Աստված աղոթեց նա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ