Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Էրդողանի դիմակավորված նիզակակիրները․ Թավրիզում պատմական հանցագործության աջակիցները

Հոկտեմբեր 04,2020 17:55

Սա այն կայսրությունն էր, որը Իրանի Ատրպատական նահանգ ներխուժելուց հետո կոտորեց Թավրիզում օսմանցիների արշավանքին դիմակայող տասնյակ հազարավոր հայրենակիցների:

Mashreghnews.ir լրատվամիջոցում հրապարակված, ակտիվիստ Մոհամեդ Իմանին իր Telegram-ի ալիքում անջատողական խմբերի մասին գրել է. Իրանի ադրբեջանախոս շրջաններում պանթուրանական ձգտումներով անջատողական խմբերի արաջացրած հակասությունները իր խորքում զզվելի են: Նրանք սատարում են Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարության գաղութային քաղաքականությունը: Սա այն ձախողված կառավարությունն է, որը հստակ հայտարարել է, որ ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը:

Սա հենց այն կայսրությունն է, որն Իրանի Ատրպատական նահանգ ներխուժումից հետո կոտորեց Թավրիզում օսմանցիների արշավանքին դիմակայող տասնյակ հազարավոր հայրենակիցների:

Սուլթան Սուլեյմանի օրոք օսմանցիները հինգ անգամ ներխուժեցին Իրան, հատկապես Ատրպատական նահանգ և ահավոր կոտորածներ իրականացրին այդ տարածքներում: Որոշ պատմագիրներ այդ հարձակումներից մեկում Թավրիզում սպանված մարդկանց թիվը գրանցել են ավելի քան 12 հազար մարդ:

Այդ պատմագիրներից մեկը՝ Ղազի Ահմեդ Ղոմին գրել է․«Բոլոր Ենի Չերիները (թուրք հետեւակներ) նետվեցին փողոցներ ու թաղամասեր, պարտեզի պատերից ցատկեցին տները, գտան բոլորին և սպանեցին նրանց… Նրանք սպանեցին բոլոր գիտնականներին, հոգևորականներին և ազնվականներին և գերեցին ավելի քան ութ հազար երիտասարդ աղջիկներ ու կանանց և նրանց տանելով Միանե քաղաք՝ ստրուկների շուկայում վաճառքի հանեցին»։

Նա նաև մեջբերելով բանաստեղծ Միր Ջաաֆար Թաբրիզիի տողերը՝ ավելացնում է. «Թավրիզը դարձավ Քարբալա, Ռամազան ծոմապահության ամսվա վերջին Թավրիզը դարձավ Քարբալա»։

Այսպիսով, նրանք, ովքեր «թուրքի» և «պանթուրքիզմի» կեղծ անվան տակ սատարում են Թուրքիայի ձախողված սուլթանին, փաստորեն նրանք իրավունք են տալիս օսմանյան (թուրք) հանցագործներին, որոնք կոտորեցին Իրանի Ատրպատական նահանգի ժողովրդի նախնիներին, քանի որ նրանց գլուխը օտար մսուրի մեջ է։

Այդ իսկ պատճառով, Իրանի Ատրպատական նահանգի զգոն և բարեպաշտ ժողովուրդը միշտ մերժել է այդ խմբերին: Այս խմբերը նույնպես համարվում են ԻԼԻՊ-ական։ Նրանք նույնն են, ինչ Մոնաֆեղին կազմակերպության ահաբեկիչները, Մուսուլման ժողովրդական կուսակցության, «Ռիգի» խմբավորման, Կոմալայի և Ալ-Ահվազիայի ահաբեկիչական խմբերը:

Նրանք հայրենադավեր են՝ պարսիկների, քրդերի, թուրքերի, արաբների ու բելուչների կեղծ դիմակով։

Գրեց՝ Իրանական Մեդիա ակտիվիստ Մոհամեդ ԻՄԱՆԻՆ

Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Թեհրան-Իրան

Աղբյուր՝ mashreghnews.ir

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031